Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մարդասե՞ր է դարձել Ադրբեջանը

Մարդասե՞ր է դարձել Ադրբեջանը
01.09.2023 | 18:01

Ի՞նչ կատարվեց:

Արմանք-զարմանք բան: Հակարիի անցակետում ձերբակալված, (ոչ թե առևանգված) երիտասարդներին չտարան Բաքու:

Պետական խորհրդանիշները պղծելու համար նախատեսված 2-ից 5 տարվա հոդվածը չդրեցին ու բանտարկեցին:

Սահմանափակվեցին 10-օրյա վարչական կալանքով:

Մարդասե՞ր է դարձել Ադրբեջանը:

Չէ մի չէ ...

ՈՒրեմն պայմանավորված թամաշա է:

2021 թ. ադրբեջանական դրոշի վրա ոտքերը սրբած այդ սպորտսմենների հանդեպ քրգործ են հարուցել ու միջազգային հետախուզում հայտարարել:

Չգիտեի՞ն ՝ գիտեին:

ՈՒրեմն, Արցախի պատկան մարմիններից ո՞վ և ի՞նչ նպատակով է այդ երիտասարդներին տվել Արցախը լքելու վիզա: Կարող եմ չէ՞ ենթադրել, որ ասենք Ստեփանակերտում հանրահավաք կազմակերպելու և ինչ-ինչ պահանջներ առաջ քաշելու նպատակով:

Իսկ այս էժանագին ոդևիլի նպատա՞կը, համոզված եմ ՝ Արցախում վերջ դնել ստեղծված երկիշխանությանը՝ հօգուտ Աժ-ի:

Հետաքրքիր է, ո՞վ ո՛վ է Արցախում...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4334

Մեկնաբանություններ